Play2 փառատոնը 2026-ին կրկին Երևանում է!

Հուլիսի 6 - 11

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Play2Festival

Play2 բարեգործական կազմակերպությունը գրանցված է Մեծ Բրիտանիայում (գրանցման համար՝ 1206981) և նպատակ ունի հարստացնել Հայաստանի մշակութային կյանքը՝ զարգացնելով դասական կիթառի ուսուցումն ու կատարողական արվեստը։ Մեր առաքելությունն է աջակցել երիտասարդ երաժիշտների զարգացմանը և ոգեշնչել նրանց։ Համաշխարհային մակարդակի դասավանդողների ղեկավարությամբ մենք առաջարկում ենք բարձրակարգ անսամբլային ուսուցում, կրթական հնարավորություններ և համերգային ելույթների փորձ, և այս ամենը մասնակիցների համար լիովին անվճար է։

Մեր աշխատանքը շարունակվում է ողջ տարվա ընթացքում։ Մենք պատրաստում և ուղարկում ենք նոտաներ ու ուսումնական նյութեր Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին և ուսուցիչներին՝ աջակցելով տեղի մանկավարժներին իրենց սաներին ուղղորդելու և նախապատրաստելու գործում։ Բացի այդ աշակերտները պարբերաբար առցանց դասեր են անցնում Մեծ Բրիտանիայում գտնվող մեր դասավանդողների հետ, ինչն ապահովում է շարունակական աջակցություն և ուսուցում։ Այս բոլոր հնարավորությունները յուրաքանչյուր մասնակցին տրամադրվում է անվճար։

Ամեն ամառ Հայաստանում մենք անցկացնում ենք 10-օրյա աշխույժ փառատոն, որին կարող են մասնակցել բոլոր մակարդակների աշակերտներ և անսամբլներ։ Փառատոնի ծրագրում ներառված են պարապմունքներ, վարպետաց դասեր, համերգներ և համատեղ նվագ, այդ թվում՝ դասական կիթառների հսկայական նվագախմբի ստեղծում։

Մինչ մենք արմատավորվում ենք Հայաստանում, ստեղծում ենք նաև երաժշտական մշակման և կոմպոզիցիայի կրթական ծրագրեր, որպեսզի մինչև 2028 թվականը փառատոնը լիովին ինքնաբավ լինի օրիգինալ երաժշտություն ստեղծելու հարցում։ Հայաստանում ձեռք բերված հաջողության հիման վրա մենք ձգտում ենք այս արդեն իրեն արդարացրած ձևաչափը ներկայացնել նաև Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ աշխարհի երիտասարդ երաժիշտների և ուսուցիչների հետ կիսվելով մատչելի, բարձրորակ դասական կիթառի կրթության և համայնքի ձևավորման մեր մոդելով։